Ռուսական կողմը կկասեցնի ցակացած ագրեսիվ միջամտություն իր բարեկամ երկրների ներքին գործերին՝ հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, Հայաստանում ռուս հայրենակիցների յոթերորդ համաժողովում, ապրիլի 12-ին:
Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի և խորհրդի նիստերում հաստատվել է Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: ՀՀԿ ԳՄ և Խորհրդի նիստերի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների արդյունքում վարչապետի պաշտոնում առաջադրել Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը, ինչը հաստատվել է նիստերի ընթացքում:
«Օլանդ, բավական է», «Ձախերը` իշխանության» կարգախոսերով երեկ բազմահազարանոց հանրահավաք է տեղի ունեցել Փարիզում: Ելույթ են ունեցել ձախակողմյան արմատականները, կոմունիստներն ու արհմիությունների ներկայացուցիչները:
Ապրիլի 12-ին Մայր աթոռ Սբ. Էջմիածնի միջեկեղեցական խորհրդի հերթական նիստում մասնավոր անդրադարձ կատարվեց ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձևի ընդունման փաստին: Միջեկեղեցական խորհուրդը նամակ ուղղեց ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսին` հանուն Հայ եկեղեցու և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի գնահատանքը փոխանցելով նրան և հանձնաժողովի անդամներին:
ՀՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կիրակի՝ ապրիլի 13-ին, ժամը` 14-ին, ՀՀԿ գրասենյակում տեղի կունենա Գործադիր մարմնի նիստ, իսկ ժամը 15-ին՝ ՀՀԿ Խորհրդի նիստ: Կիրակի օրը կարող է հայտարարվել Հայաստանի 13-րդ վարչապետի անունը:
Ապրիլի 12-ին շարունակվեց «Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրները» թեմայով եռօրյա գիտաժողովը։ Այն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում։ Կազմակերպիչներն են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, «Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ն և Երևանի պետհամալսարանը։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ այսօր առավոտից մեկնարկած համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկին միացել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը, ենթակա կառույցները, կրթական և բժշկական հիմնարկները, մշակութային օջախները և տնտեսվարողները:
Ազատ դեմոկրատներ կուսակցությունն իր երախտագիտությունն է հայտնում ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին Հայոց Ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձևի ընդունման կապակցությամբ:
Նոր պահանջ ասվածն այնքան էլ նոր չէ, պարզապես դրանց բավարարումը հերթականությամբ է մատուցվելու, որպեսզի ժողովուրդը հեշտ համակերպվի և դիմադրություն ցույց չտա։
Այս պահի դրությամբ...